Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 28-ին, ժամը 15:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ և Սուվորով փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին ու գազատար խողովակին և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Toyota Camry մակնիշի 35 RO 005 (վարորդը՝ Ռ. Ե., ծնված 1989 թ.) և Toyota Camry մակնիշի 99 VV 109 պետհամարանիշերով (վարորդը՝ Գ. Ք., ծնված 1992 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով 35 RO 005 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամպեզրի ծառին ու գազատար խողովակին և կողաշրջվել:
Ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Ե.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Ք.-ն ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել:
Փրկարարներն ուղղել են 35 RO 005 պետհամարանիշով ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները: