|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հուլիսի 8-ին, ժամը 10:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 77 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Մ. Ս., 1980 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ. այրվում է արտահոսած գազը, ավտոմեքենան և խոտածածկույթ (տուժածներ չկան):
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազամատակարարումը:
Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ` մինչ գազատար խողովակում եղած գազի ավարտվելը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:36-ին, մարվել՝ 12:47-ին: Այրվել է գազատար խողովակից արտահոսած գազը, ավտոմեքենան` ամբողջությամբ և խոտածածկույթ (մոտ 500 քմ):