|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հունվարի 7-ին , ժամը 13.42-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:
Դեռևս չպարզված հանգամանքներում “Օպել” մակնիշի 23 ՍՏ 749 պ/հ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին:
Պատահարի հետևանքով վարորդ` Երևանի բնակիչ, 1976 թ. ծնված Լևոն Սևոյանը և ուղևորներ` 1980 թ. ծնված Սյուզի Խոսրովյանը, 1984 թ. ծնված Մուշեղ Հարությունյանը և Ռազմիկ Գրիգորյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Երևանի “Արմենիա” բժշկական կենտրոն, իսկ 1974 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը տեղափոխվել է Ապարան քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է: