կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-15 17:41
Հասարակություն

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հովնաթան փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21012» մակնիշի 35 AV 699 (վարորդ` 1994 թ. ծնված Դ. Ա.) և «Wolksvagen Vento» մակնիշի 35 AR 436 պետհամարանիշներով (վարորդ` 1969 թ. ծնված Ա. Պ.) ավտոմեքենաները: «Wolksvagen Vento»-ն բախվել է էլ. սյանը. գազատար խողովակից արտահոսք չկա: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Դ.Ա.-ն ինքնուրույն մոտեցել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ավտոմեքենաները հոսանքազրկվել, գազի բալոնների փականները փակվել են տեղի ուժեորվ: