Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 4-ին, ժամը 02:14-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Kia Sorento» մակնիշի 98 TT 008 պետհամարանիշով (վարորդ՝ 1976 թ. ծնված Հ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, վերջինից առկա է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1983 թ. ծնված Շ. Խ.-ը հոսպիտարացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ համատեղ դադարեցրել են գազի արտահոսքը: