Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 06:50-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախից դեպի Դարակերտ գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել հենասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Շենգավիթի տարածքի գազավթարային ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն մի քանի ժամ է, աշխատանքներ են կատարում՝ վնասված հենասյունը նորով փոխարինելու ուղղությամբ: