Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի հեբելյանական տարի է Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն հաստատության' Հայկազյան համալսարանի համար:
Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը դիմել է միջազգային ճանաչում ունեցող «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնին և խնդրել կազմակերպել հայկական արվեստի ցուցահանդես Լիբանանում: «Բարձր Արվեստ» կենտրոնը, հաշվի առնելով, որ Հայկազյան համալսարանը, ներկայումս լինելով սփյուռքում գործող հայկական միակ համալսարանը, սիրով համաձայնել է:
Երկկողմ համաձայնության շնորհիվ' ապրիլի 19-25-ը Լիբանանի Հայկազյան համալսարանում տեղի կունենա հայկական արվեստի ցուցահանդես: Այն լինելու է «Արևմուտքից' Արևելք, Մոդեռնից' Պոստմոդեռն» նախագծի հերթական ցուցահանդեսը: Ցուցհանդեսին ներկայացվելու է հայ դասական և ժամանակակից նկարիչների ընտրանին' թվով 40 հեղինակի գործ: Կցուցադրվեն այնպիսի հեղինակների գործեր, ինչպիսիք են Սարգիս Դիրանյանը, Վարդգես Սուրենյանցը, Արսեն Շաբանյանը, Էդգար Շահինը, Մարտիրոս Սարյանը, Վահրամ Գայֆեջյանը, Արշիլ Գորկի, Լեոն Թութունջյանը, Երվանդ Քոչարը, Ժան Գառզուն, Ժան Ժանսեմը, Մինաս Ավետիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սեյրան Խաթմաջյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Վարուժան Վարդանյանը, Ներսես Մելիքյանը, Արա Հայթայանը, Նարեկ Ավետիսյանը և այլք:
Ցուցահանդեսն ինքնին բացառիկ է, քանի որ ցուցադրվելու է Երվանդ Քոչարի տարածական նկարչությանը պատկանող առաջին գործը' «Առաջին մեղքը» (1927), ինչպես նաև ֆրանսահայ նկարիչ Լեոն Թութունջյանի աշխարհահռչակ գործը' «Դեղին դիմակը», նվիրված Հայոց ցեղասպանությանը, որը ժամանակին եղել է կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի հավաքածուի զարդերից մեկը:
Ի դեպ, սփյուռքահայ հանդիսատեսին ներկայացվելուց հետո, ըստ նախնական պայմանավորվածության, Թութունջյանի վերոնշյալ հանրահայտ գործը մարտին կցուցադրվի նաև Կոմիտասի անվան թանգարանում: