Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հանդիպում է եղել Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանի, նույն համալսարանի՝ Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի, լիբանանահայ մտավորական, արևմտահայերենի դասագրքերի հեղինակ Արմենակ Եղիայանի հետ:
Հյուրերը տեղեկացան, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի ուսումնասիրության բաժին, որի աշխատանքները ղեկավարելու է հայտնի լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը: Բաժինը նպատակ ունի զբաղվելու արևմտահայերենի համակողմանի ուսումնասիրությամբ՝ դիտարկելով արտերկրի հայ համայնքների լեզվական յուրահատկությունները, բարբառային հիմքերը, զարգացման առանձնահատկությունները, նպաստելու գրական արևմտահայերենի կանոնարկմանը, մշակելու գրական արևելահայերենի ու արևմտահայերենի փոխհարստացման և միասնականացման ուղիներն ու հնարավորությունները, պատրաստելու արդի արևմտահայերենի համընդգրկուն բառարան, որը կներկայացնի Սփյուռքի բոլոր համայնքների բառապաշարը: Բաժնի աշխատանքներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ներգրավվելու են նաև արևմտահայ մտավորականության ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ սկսելու գործակցություն արևմտահայերենի և արևելահայերենի միասնական ուսումնասիրության ուղղությամբ: