|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մշակութային կրթության հիմնադրամի նախաձեռնությամբ` հունիսի 4-ին` ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների` 2014-2015 թթ. աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը: Ցուցադրությանը յուրաքանչյուր դպրոց կներկայանա 3-4 գեղանկարչական աշխատանքով: Նախաձեռնության նպատակն է խթանել կերպարվեստի կրթական հաստատությունների գործունեության զարգացմանը, նպաստել սաների և մանկավարժների միջև փոխադարձ կապի ստեղծմանը:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն նաև դպրոցների կիրառական արվեստի բաժնի սաների` «Արևմտյան Հայաստանի կորուսյալ վիլայեթների տարազների նորովի մեկնաբանում» ծրագրի աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատանի ստեղծագործողները մանրամասն ուսումնասիրել են Արևմտյան Հայաստանի շրջանների մշակույթը, կենցաղին բնորոշ հատկանիշները` զարգացնելով երևակայությունը, ցուցաբերելով գեղարվեստական մտքի թռիչք: