Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Արդեն հայտնել ենք, որ ՀԱՕԿ-ը վերջնական որոշում է կայացրել` մասնակցել Բաքվում կայանալիք` 2015 թվականի Եվրոպական առաջին խաղերին: Այս առիթով Yerkir.am-ը զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ:
«Եթե չմասնակցենք Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, ապա իրավունք չենք ստանա մասնակցելու աշխարհի առաջնությանը: Հայտնվել ենք փակուղում և ստիպված ենք մասնակցել Բաքվի խաղերին: Կմասնակցեն այն մարզիկները, ովքեր հնարավորություն կունենան մեդալ նվաճելու:
Ինչպես ՄՕԿ-ի նախագահը, այդպես էլ ադրբեջանական կողմը պնդում են, որ անվտանգությունը կազմակերպվելու է շատ բարձր մակարդակով, սակայն մենք ունենք միջազգային մրցումներին մասնակցելու փորձ: Բարոյահոգեբանական ծանր վիճակում մարզիկների համար դժվար կլինի հանդես գալ իրենց ամողջ ուժով:
Մարտի 15-ին տեղի կունենա Բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համագումարը, և վերջնականապես պարզ կդառնա, թե բռնցքամարտ մարզաձևում ովքեր հանդես կգան»,- ասաց Արթուր Գևորգյանը: