|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ` համաձայն եմ, որ մեր մարզիկները մասնակցեն 2015 թվականին Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին: Մենք ունենք շատ լավ մարզիկներ, ովքեր մշտապես պատրաստ են բարձր պահել մեր երկրի պատիվը ցանկացած մրցաշարում: Սակայն կան այլ ցավոտ հարցեր, որոնց պատճառով մեր մասնակցության հարցը ես պետք է քննարկեմ մեր մարզիկերի և մարզիչների հետ»,- այսօր ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի և ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նա նաև դիմեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին` խնդրելով, որ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի նախագահին տեղյակ պահի, որ մեր մարզիկների մասնակցության դեպքում ադրբեջանական կողմը պահպանի մեր պատվիրակության անվտանգությունը, քանի որ սպորտը համերաշխություն է բերում: