Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովը, որի սկզբում ընտրվեց ֆեդերացիայի նոր փոխնախագահ և որոշում կայացվեց մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին:
Համաժողովի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի մարզադպրոցների ղեկավարները հաշվետվություն ներկայացրեցին, որից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հանդիպեց լրագրողների հետ:
«Եթե չլինի քաղաքական որոշում, ապա մասնակցելու ենք: Մենք ուժեղագույն կազմով ենք ներկայանալու: Բռնցքամարտիկը վախկոտ չի լինում: Այն մարզիկը, ով դուրս է գալիս ռինգ, նա արդեն տղամարդ է: Իմ կապը մարզիկների և մարզիչների հետ շատ ջերմ է, և ինձ հետ կապ հաստատելը դժվար չէ: Մինչև այսօր ոչ մի մարզիկի ծնող ինձ չի դիմել այդ հարցով: Եթե Բաքվի խաղերին հրաժարվի մասնակցել հավաքականի առաջին մարզիկը, ապա նրա փոխարեն կգնա 2-րդը, և հաղթելու դեպքում հենց նա հնարավորություն կունենա հետագա մրցումներում պայքարել օլիմպիական վարկանիշի համար»,- ասաց Արթուր Գևորգյանը: