կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 14:10
Սպորտ

Մարզիկներից ովքե՞ր կմեկնեն Բաքու. սպորտային որոշումները դեռ հստակ չեն

Մարզիկներից ովքե՞ր կմեկնեն Բաքու. սպորտային որոշումները դեռ հստակ չեն

2012թ. դեկտեմբերին Հռոմում տեղի ունեցավ Եվրոպական օլիմպիական կոմիտեի 41-րդ համաժողովը, որի ժամանակ գաղտնի քվեարկությամբ որոշվեց, որ Եվրոպական առաջին խաղերը կայանալու են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Դրանից հետո հայկական մարզաշխարհում սկսվեցին բուռն քննարկումներ` կմասնակցի՞ Հայաստանը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին, թե՞ ոչ:

 

Եվ ահա երեկ` մարտի 10-ին, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստում որոշվեց, որ Հայաստանը կմասնակցի Բաքվի Եվրոպական խաղերին: Ծառուկյանն ընդգծեց, որ մարզաշխարհը մեկ միասնական ընտանիք է, եւ համապատասխանաբար, կարեւոր որոշումները պետք է միասնաբար ընդունվեն:

 

Սակայն, մեր տեղեկություններով, ոչ բոլորի սրտով է եղել Բաքու մեկնելու որոշումը, թեեւ,միեւնույն է, որոշում է կայացվել մասնակցել խաղերին: ՀԱՕԿ-ի տարածած երեկվա հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Բաքվում վեց մարզաձեւերում հայ մարզիկներն իրենց ուժերն են չափելու մրցակիցների հետ։ Իսկ թե կոնկետ ո՞ր մարզաձևերում Հայաստանը կունենա ներկայացուցիչ, ՀԱՕԿ-ը դեռևս պաշտոնապես չի հայտարարել:

 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` այդ վեց մարզաձեւերն են՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն եւ թեքվանդո: Իսկ թե այդ մարզաձեւի մարզիկներից ո՞վ կհամաձայնի գնալ Բաքո, ո՞վ կհրաժարվի, կներկայացնենք առաջիկայում: