|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ մի խումբ հայ լրագրողներ նոյեմբերի 17-ին ժամանելու են Բաքու՝ «փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակներում»: Այս մասին գործակալությունն իմացել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող՝ «2019 թ. Արևելյան գործընկերության մեդիա-կոնֆերանս»-ի ժամանակ:
Հայ լրագրողները պետք է այցելեն պետական հիմնարկներ և հանդիպեն փորձագետների հետ: Լրագրողների փոխադարձ այցերի մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել երկու երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ՝ «փոխադարձ վստահության ձևավորման հումանիտար միջոցառումների շրջանակում»:
Բացի այդ՝, պայմանավորվածություն կա գերիների և զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ:
Հայ լրագրողների այցից հետո էլ նախատեսվում է ադրբեջանցի լրագրողների այցը Հայաստան: