| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում ավարտվեց համանուն անվանումը կրող` բռնցքամարտի միջազգային 45-րդ մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ բռնցքամարտիկները: Ավելի քան 10 երկրների ներկայացուցիչների պայքարում մեր 5 բռնցքամարտիկներից 4-ը կանգնեցին պատվո հարթակին: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանը նվաճեց բրոնզե մեդալ: 64 կգ քաշային Գոռ Երիցյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը արժանացան արծաթե մեդալների, իսկ 75 կգ քաշային Արման Հովհիկյանը հռչակվեց չեմպիոն՝ կանգնելով պատվո հարթակի ամենավերին աստիճանին:
Տեղեկացնենք, որ հունիսի 8-14-ը մեր բռնցքամարտիկները կմասնակցեն արդեն Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: