|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանական, այսպես կոչված` Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Բաքվում անցկացվող միջազգային մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության դեմ. տեղեկացնում է armtoday.info-ն:
Նրանք պահանջել են, որ հայկական պատվիրակությունը, նաեւ Ռուսաստանի հավաքականի հայ մարզիկներն անմիջապես լքեն Բաքուն, եւ վանկարկել են «Հայ ահաբեկիչներ` եկած մարզիկների դիմակով», «Ագրեսոր Հայաստանը տեղ չունի սպորտում», «Կա'մ Ղարաբաղ, կա'մ մահ»:
Ոստիկանությունը ցրել է ցույցը, ակցիայի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են: