Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռիոյում շարունակվում են ամառային օլիմպիական խաղերը: Հայտնի է, որ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանից առաջին անգամ պետք է մասնակցեր 33 մարզիկ. այդ թիվն ամենամեծն է անկախ Հայաստանի պատմության մեջ:
Սակայն պարզվում է, որ Oլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների թիվն իրականում 32-ն է: Բանն այն է , որ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պետք է պայքարի մեջ ներգրավվեր նաև աթլետ Գոռ Ներկարարյանը, սակայն նրա անունը խաղերի պաշտոնական կայքում` Հայաստանը ներկայացնող մարզիկների ցուցակում, նշված չէ:
Yerkir.am-ի տեղեկություններով` 23-ամյա մարզիկի` Օլիմպիական խաղերին չմասնակցելու մասին հայտնի է դարձել միայն Ռիոյում, ինչն անակնկալի է բերել հայաստանյան պատվիրակությանը և առաջին հերթին` հենց մարզիկին: Այս ամենի մասին ՀԱՕԿ-ը որևէ պարզաբանում դեռ չի տվել:
Թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում, դեռևս հայտնի չէ, սակայն փաստ է, որ օլիմպիական խաղերում Հայաստանը պաշտոնապես ներկայացնում է 32 մարզիկ, որն անկախ Հայաստանի պատմության մեջ մասնակիցների թվի լավագույն ցուցանիշը չէ. նույն թվով մարզիկ է մասնակցել նաև 1996 թվականի Օլիմպիական խաղերին: Մինչդեռ` մինչ խաղերի մեկնարկը շատ էր խոսվում այն մասին, որ անկախ Հայստանի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների թիվն աննախադեպ է լինելու: