կարևոր
1936 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-14 10:13
Քաղաքական

Հայկ Մարությանը երկմտում է՝ վերցնել ավագանու մանդատը, թե ոչ. «Ժողովուրդ»

Հայկ Մարությանը երկմտում է՝ վերցնել ավագանու մանդատը, թե ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ, եւ օրեր անց պարզ կդառնա՝ ընտրապայքարին միացած քաղաքական ուժերից ով ինչքան ձայն է հավաքելու:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր չէ պահպանել ավագանու իր մանդատը եւ քաղաքապետ չընտրվելու պարագայում պատրաստվում է հրաժարվել դրանից ու անցնել իր սիրելի գործին՝ դերասանությամբ գումար աշխատելուն: Այն, որ Մարությանը չի կարող հավաքել բավարար ձայներ ու դառնալ քաղաքապետ, պարզ է նույնիսկ իր համար ամենալավատեսական հարցումների արդյունքներից, որոնք արվել էին նրա կողմից քաղաքապետի պաշտոնը լքելու պահին եւ այս տարվա սկզբին. հիմա նրա բարձր վարկանիշը զգալի անկում է ապրել:

Եթե մեր տեղեկությունները հաստատվեն (իսկ դրանք ճշտելու համար մենք չունենք հնարավորություն, քանզի Մարությանն ու իր թիմը չեն արձագանքում մեր զանգերին, եւ առիթ էլ չունենք կասկածելու մեր տեղեկությունների աղբյուրների վրա), ապա Մարությանը, կարծես թե, եկել է խաղալու հերթական շոուն եւ հեռանալու:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում