| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «ՉԻ»-ն գրում է. «Պարզվում է, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Սերժ Սարգսյանի գործող խորհրդական Արմեն Մովսիսյանն իր գույքը գրավի տակ է դրել, որպեսզի մարի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ամիսներով չվճարված աշխատավարձերը:
Ինչպես հավաստիացնում է գործարար Սիլվա Համբարձումյանը, իրեն զանգել են բանկերից մեկից, որտեղ գրավի տակ է դրված Արմեն Մովսիսյանի ունեցվածքը և առաջարկել գնել գրավադրված ապրանքներից մեկը: Պատասխանելով «ՉԻ»-ի հարցին, թե որտեղից նրան նման տեղեկատվություն, կոնկրետ ինչ գույք է գրավադրել Արմեն Մովսիսյանը, Սիլվա Համրարձումյանը պատասխանեց. «Արմեն Մովսիսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: «Նաիրիտի» 200 մլն դոլարն օդ է ցնդել: Հիմա ինքն իր ամեն ինչը գրավի տակ է դրել՝ «Արդշին» բանկում, փող է վերցնում, որ, իմ կարծիքով, աշխատավարձ տան նաիրիտցիներին: Թե չէ ի՞նչ եղավ, որ ամեն ինչ, մեկ էլ, գրավի տակ դրեց: Իր ողջ կարողությունը գրավադրել է, անգամ տունը, Կիրովականի ՏԷՑ-ը: Ինձ առաջարկեցին, որ գնեմ այդ ՏԷՑ-ը, բայց ես ասացի՝ ինչի՞ս ա պետք, հարցրեցի՝ Արմեն Մովսիսյա՞նն ա դրել գրավի, ասացին՝ հա»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։