կարևոր
3094 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-15 17:27
Քաղաքական

Արհեստական իջեցնում են մարդկանց հաշմանդամության կարգը, որպեսզի քիչ վճարեն․ Գառնիկ Դանիելյան

Բազմաթիվ նամակներ եմ ստանում մարդկանց հաշմանդամության կարգի վերաբերյալ։ Վերջին պատերազմով պայմանավորված մարդկանց վիճակի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այսինքն՝ մարդիկ, որոնք հաշմանդամության կարգ են ձեռք բերել, իրենց ֆունկցիոնալ կարողությունները չեն փոխվել։ Այսինքն՝ այդ մարդիկ նույն վիճակում են, բայց չեն ստանում իրենց հասանելիքը։ Կարգերի իջեցում է տեղի ունենում։ Արհեստական իջեցնում են մարդկանց հաշմանդամության կարգը, որպեսզի քիչ վճարեն այդ մարդկանց։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա վերաբերում է հարյուրավոր պատերազմի մասնակից մեր հերոսներին, որոնք արժանի չեն այս վերաբերմունքին» ,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում