|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
17-ամյա ֆիլիպինցի գեղասահորդ Մայքլ Քրիստիան Մարտինեսի մայրը դիմել է ծայրահեղ քայլերի, որպեսզի տղան կարողանա մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին. նա գրավի է դրել իրենց սեփական տունը, որպեսզի կարողանա ֆինանսավորել տղային:
Տունը գրավ դնելուց առաջ գեղասահորդի մայրը՝ Մարիա Թերեզա Մարտինեսը, դիմել է երկրի նախագահ Ֆիլիպին Բենիգնո Ակինո III-ին, որպեսզի նա ֆինասնավորի տղային, սակայն մերժում է ստացել:
«Որոշեցի տունս գրավ դնել, որպեսզի տղաս կարողանա մասնակցել խաղերին: Սա խելահեղության է հասցնում: Անգամ վստահ չեմ, որ նախագահի աշխատակազմից որևէ մեկը տեղյակ է, որ օլիմպիական խաղերում իրենց երկիրը ներկայացված է»,- գեղասահորդի մոր խոսքերը մեջբերում է Rappler.com-ը:
Իսկ 17-ամյա գեղասահորդին մնում էր միայն հույսը դնել իր հավատի և ընտանիքի վրա:
«Մինչև այսօր ես չեմ ունեցել ոչ մեկ, որպեսզի կարողանամ հույսս նրա վրա դնել: Միայն մայրս է: Իմ միակ հույսն Աստվածն է: Նրանից ես օգնություն եմ միշտ խնդրում: Եվ նա ինձ իսկապես օգնում է»,- ասել է Մարտինեսը:
Մայքլ Մարտինեսը պայքարի մեջ կմտնի փետրվարի 13-ին: Կներկայանա կարճ ծրագրում: