|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ հիմարություն է այն պնդումը, թե ՀԱԿ-ն ընդդիմության դաշտում միայնակ է:
«Չեմ ցանկանում այդ հիմարություններին անդրադառնալ և չգիտեմ՝ ինչից ելնելով է նա իրեն միակ ընդդիմություն հռչակել»,- ասաց Փոստանջյանը, ապա հավելեց. «Այսօր ամբողջ ժողովուրդն է ընդդիմություն, պարզապես ժողովուրդը խնդիր ունի` միասնական, հավաքական գաղափարի շուրջ համախմբվելու»:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե ընդդիմության լիդերի բացակայությո՞ւնն է գուցե ժողովրդի այդ խնդրի պատճառը, պատգամավորը պատասխանեց. «Ո՛չ, այստեղ լիդերի խնդիր չկա, ժողովուրդն է այսօր ընդդիմություն, մի հոգով չի պայմանավորված, մեր հավաքական գիտակցության խնդիրն է այստեղ: Ամբողջ ժողովուրդն այսօր ընդդիմություն է»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ՀԱԿ-ը միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում: