Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ Պերմյակովի գործի ընթացքի վերաբերյալ ՌԴ դատախազությունը պատասխան նամակ է ուղարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գրավոր հարցմանը: Ըստ այդմ` ՌԴ-ն չի կարող հանձնել Պերմյակովին հայկական կողմին, քանի որ նա ՌԴ քաղաքացի է:
Yerkir.am-ի հարցին, թե Պերմյակովի գործի ընթացքի վերաբերյալ դժգոհությունները հնարավո՞ր է հանգեցնեն ռուսական ռազմաբազայի դեմ բողոքի ալիքի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ընդհանրապես, ովքեր մտածում են, որ այդ ռազմաբազան Հայաստանից պետք է հանվի, ես այդ մարդկանց համարում եմ ազգի և պետության անվտանգության թշնամի: Ռազմաբազան ի սկզբանե եղել է Գյումրիում և օգուտ է տվել` անվտանգության առումով, և ինչու չէ` սոցիալական և անվտանգության առումով»:
Պատգամավորը ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելուն դեմ է, որովհետև, երբ այն ամբողջությամբ կազմավորվի պայմանագրային զինծառայողներով, այդ ռազմաբազայից կօգտվի նվազագույնը 1000 գյումրեցի ընտանիք: Սուքիաս Ավետիսյանը նշում է, որ բազմաթիվ գյումրեցի ընտանիքներ մինչ այս էլ օգտվել են ռուսական ռազմաբազայից` աշխատելով այնտեղ:
«Իհարկե, Ավետիսյանների հետ տեղի ունեցածը շատ ցավալի է, որը ցույց տվեց, որ ռուսական ռազմաբազայում էլ կան խնդիրներ, բայց դա կապել ընդհանուր ռազմաբազայի ու այն Գյումրիից հանելու հետ, ես դրա կողմնակիցներին համարում եմ թշնամի»,- ասաց պատգամավորը: