|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Տեր-Պետրոսանի այն ձեւակերպմանը, թե ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտում միայնակ է մնացել, ասաց. «Պետք է այստեղ վկայակոչեմ մի ժողովրդական իմաստություն, այն է՝ «Հալվա ասելով` շուրթերդ չեն քաղցրանա»:
Պատգամավորը նշեց, որ ինքը չգիտի՝ ով է որոշել, որ ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր կուսակցությունն է, բայց կարծում է, որ այդ ձևակերպումն ավելի շատ հարված է հասցնում հենց ՀԱԿ-ին, քան նպաստում նրա հեղինակության բարձրացմանը:
«Այսպիսի մոտեցումը պարզապես վնասում է ընդդիմադիր դաշտում գտնվող մյուս քաղաքական ուժերին, ուստի ես չեմ կարծում, որ դա ճիշտ քաղաքագիտական վերլուծություն է, և չեմ կարծում, որ դա լուրջ է ընդունվել հասարակության կողմից»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ ինքը չէր ցանկանա, որ առաջին նախագահը նման ելույթ ունենար, չէր ցանկանա, որ ընդդիմադիր դաշտի վրա նման հարձակում լիներ:
Ռուբեն Հակոբյանը իրենց խմբակցության և ԲՀԿ-ի հետագա համագործակցության հնարավորության մասին որևէ մեկնաբանություն չցանկացավ անել՝ նշելով, որ ամեն ինչ պարզ կլինի ԲՀԿ-ի համագումարից հետո: