|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«The Washington Post» թերթը մանրամասներ է պատմել ԱՄՆ «երկրորդ տիկնոջ»՝ փոխնախագահ Մայք Փենսի կնոջ մասին, հայտնում է «Gazeta.ru»-ն:
Պարբերականի պնդմամբ՝ Կառեն Փենսը միշտ լուրջ ազդեցություն է ունեցել ամուսնու վրա, որն այժմ նախագահ Դոնալդ Թրամփի ամենակարևոր քաղաքական դաշնակիցներից մեկն է: Օրինակ՝ «երկրորդ տիկինը» ամուսնուն ուղեկցել է նրա առաջին արտասահմանյան այցին. նա նաև օգնում է Փենսին լրագրողների հետ ոչ պաշտոնական բրիֆինգներին:
Պարբերականի զրուցակիցները Փենսին անվանում են «լռակյաց, ամեն տեղ հասցնող գործընկեր»: Ընկերների և օգնականների խոսքով՝ նույնիսկ Թրամփը, լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու, հասկանում էր Փենսի կնոջ կարևորությունը և խորհրդակցում էր նրա հետ:
Միևնույն ժամանակ Կառեն Փենսը տարիներ շարունակ բազմիցս ասել է, որ երբեք չի միջամտում քաղաքականությանը և չի փորձում ազդել դրա վրա: