կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-28 15:42
Քաղաքական

Մի բանով պետք է զբաղվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մասին

Մի բանով պետք է զբաղվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մասին

Օրերս տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որին ներկա էին ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «թավշյա հեղափոխություն» կարող է լինել, եթե նախագահի պաշտոնում ու իշխանության ղեկին մնա նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից Yerkir.am-ը փորձեց ճշտել, եթե, այդուհանդերձ, 2018 թվականից հետո էլ նախագահ Սերժ Սարգսյանը մնա իշխանության ղեկին, կլինի՞ «թավշյա հեղափոխություն»: Նա կտրականապես հերքեց իրադարձությունների նման զարգացումը: «Այդ հայտարարությունները մենք վաղուց ենք լսում, առավել ևս` Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած հայտարարությունները»,- ասաց Բաղդասարյանը, ապա հավելեց, որ ընտրությունների ժամանակ արդեն իսկ նրանց խոսքի կշռին գնահատական տրվել է:  

Նրա խոսքով` նախօրոք ենթադրություններ պետք չէ անել, նմանատիպ հայտարարություններն էլ  խորհրդարան չանցած քաղաքական ուժերի ամբիցիաներն են: «Ինչ-որ բանով պետք է զբաղվեն, և բնական եմ համարում, որ պետք է հանրության  ուշադրությունը գրավեն»,- ասաց Բաղդասարյանը: