Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
« Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը Голос Армении-ին տված հարցազրույցում պարզաբանել է` ինչո՞ւ ՀՀ-ին մատակարարվող գազի գնի իջեցումը (189 դոլարից մինչեւ 165 դոլար) չի ազդի սպառողների համար գազի սակագնի վրա:
Հարությունյանը նախ նշել է, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունների հիմքում եղել է հետևյալ սկզբունքը` մի կողմից թույլ չտալ ՀՀ-ի տնտեսության վրա բացասական ազդեցություն, մյուս կողմից` «Գազպրոմ Արմենիա»-ին հնարավորություն տալ կատարելու բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որոնք թույլ կտան ապահովել գազատրանսպորտային համակարգի անխափան շահագործումը:
Այդ իջեցված գինը, նրան խոքերով, հնարավորություն կտա փոխհատուցելու այն ֆինանսական կորուստները, որ կրել է «Գազպրոմ Արմենիա»-ն ազգային արժույթի` դրամի թուլացման հետ կապված:
«Երկրորդ` մեր ընկերությունը (2013-ից հետո, երբ սահմանվեց ներկայումս գործող սակագինը) լուրջ ներդրումային ծրագրեր է իրականացրել գազային ոլորտում: Ակնհայտ է, որ բոլոր այդ նյուանսները պետք է ազդեին սակագնի սահմանման վրա: Այլ կերպ ասած` եթե սահմանին գազի գինը չիջեցվեր մինչև 165 դոլար, ընկերությունը ստիպված կլիներ դիմել ՀԿԾՀ` սակագնի նոր վերնայման համար, որը հաշվի կառներ նշված և այլ գործոններ ( հումքի և նյութերի գների բարձրացում, որակի վերաբերյալ նորմատիվ պահանջների ապահովում և այլն): Դրանով է բացատրվում, որ մատակարարվող գազի գնի իջեցումը չի հանգեցրել սպառողի համար գազի սակագնի իջեցմանը»,- պարզաբանել է Հարությունյանը: