Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդների կողմից սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով եւ բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումները եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը բնակիչ-բաժանորդների կողմից վճարումներ կատարելու համար մինչեւ արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչեւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:
Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ս.թ. մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին փետրվար հաշվարկային ամսին մատակարարված գազի դիմաց պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ 800 մլն դրամ, որից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որում, մատակարարված բնական գազի դիմաց պարտքի գումարային առումով 93,4 տոկոսը չի վերաբերում սոցիալապես անապահովներին, մինչդեռ փետրվար ամսին մատակարարված գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է մինչեւ 900 հազար դրամ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկություն էր տարածել ու կից տեսանյութ հրապարակել, որտեղ նշվում է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 7/28 հասցեում անջատել են բնակչի գազը: «Վառել ես, պետք է մուծես»,-ասել է տեսուչը: