կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 14:59
Քաղաքական

Սարգսյան- Տեր-Պետրոսյան հանդիպման խոչընդոտը վերացավ

Սարգսյան- Տեր-Պետրոսյան հանդիպման խոչընդոտը վերացավ

Երեկ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ հրապարակեց` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` առաջարկելով դեմ առ դեմ հանդիպել:

 

Նամակի վերջում Տեր-Պետրոսյանն ասում է. «Ցավում եմ, որ ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»:

 

Հիմա, երբ արդեն Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, հաշտվել են, ստացվում է ամբողջությամբ վերանում է Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման խոչընդոտը, ինչի մասին ընդգծում է Տեր-Պետրոսյանը:

 

Ուշագրավ է, որ բաց նամակի հրապարակումից կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը 168.am-ին ասել էր. «Հանրապետության նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»:

 

Այնպես որ` սպասենք նոր զարգացումների…