Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի կորուստով խախտվել են տարածաշրջանի փուխր բալանսի մեխանիզմները, որը շուրջ 25 տարի լավ կամ վատ, բայց ապահովում էր հայ-ադրբեջանական որոշակի խաղաղություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ այս բոլոր խնդիրների առկայությունը նշանակում է մեկ բան․նոր պատերազմը կարող է սկսվել ամեն օր, եւ այդ պատերազմին պետք է պատրաստվել այսօրվանից։
Պատերազմին պատրաստվելու ամենամեծ խոչընդոտը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, որը այդ գործի համար իր ապիկարությունը ցույց տվեց անցած պատերազմի ընթացքում, ընդ որում բոլոր բնագավառներում՝ դիվանագիտական, ռազմական, ինֆորմացիոն, մարդկային եւ նյութական ռեսուրսների կառավարման, եւ այլն։ Հիմա դրան գումարվել է նաեւ այն հանգամանքը, որ իշխանությունները պարզապես չեն աշխատում։ Հնարավոր դիվանագիտական կարգավորումները թողնված են ինքնահոսի, փախստականների խնդիրները համարյա ամբողջովին դրված են կամավորների վրա, համաճարակը անխոչընդոտ մոլեգնում է։
Անհասկանալի է, թե այս իշխանությունները ինչի համար են եւ ինչու են ուզում շարունակել իրենց պաշտոնավարումը։ Սակայն մոտալուտ պատերազմի վտանգը եւ դրան չնախապատրաստվելը այս իշխանություններին դարձնում են ոչ միայն ավելորդ, այլեւ ազգային անվտանգության համար մեկ սպառնալիքը։ Մեկ օր շուտ նրանց հեռացումը ավելի անվտանգ է դարձնելու Հայաստանը»։