Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Հայաստան: ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները նույն օրը ժամը 13։00-ին հանդիպում են ունենալու ԱԺ մարդու իրավունքների, պետաիրավական հարցերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ, քննարկելու են Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու ժամկետները:
Մեր աղբյուրներն ասում են, որ եվրոպացի պաշտոնյաները ներկայացնելու են հայ հասարակության շրջանում կոնվենցիայի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը չեզոքացնելու տարբերակները եւ նպատակ ունեն արագացնել կոնվենցիայի վավերացումը: Այս հարցը, ի դեպ, քննարկվել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ երեկ կայացած հանդիպման ընթացքում:
Միրզոյանը թեեւ ներկայացրել է, որ հասարակությունը մեծ մասամբ դեմ է կոնվենցիայի վավերացմանը, սակայն նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Միրզոյանը նշել է, որ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։