կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-13 15:16
Տնտեսական

ԵԱՏՄ-ում վերացվել է առաջին խոչընդոտը

ԵԱՏՄ-ում վերացվել է առաջին խոչընդոտը

ԵՏՄ երկրներ մատակարարումների համար այլևս անհրաժեշտ չի լինի հայտարարագրել էլեկտրաէներգիան և վառելիքը. հայտնում է Коммерсантъ-ը: Այսպիսով՝ ՌԴ-ի անօրինական պահանջը վերացվել է:

Նշվում է, որ դա միության ընդհանուր շուկաների ձևավորման համար խոչընդոտների «Սպիտակ գրքից» առաջին արգելքն էր, որ վերացվել է Եվրասիական հանձնաժողովի ճնշման տակ: Հանձնաժողովի տվյալներով՝ խոսքը առաջին հերթին տարեկան 660 միլիոն դոլարի ածխի և էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին է, որոնց թվում ՌԴ-ից մատակարարումները կազմում են ամբողջ առևտրի 60 տոկոսը:

Միևնույն ժամանակ, գազի, նավթի և նավթամթերքի համար գործող նույն պահանջները ԵԱՏՄ-ում կպահպանվեն մինչև 2025 թվականը, երբ ձևավորվի դրանց ընդհանուր շուկան: