|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կայացել է նրա և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում բացառապես խոսվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումների և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտության մասին:
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը նախաձեռնություն է ցուցաբերել նաև իր և Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասներին տեղյակ պահելու առումով. նա ապրիլի 11-ին ծավալուն հարցազրույց է տվել և ներկայացրել այդ հանդիպման վերաբերյալ տեղեկություններ: Նա իր հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությանը, ասել է, որ եթե անգամ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը: Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ պայմանավորվածություն ունի հանդիպելու նաև Սահակյանի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ հանդիպմանը, նշեց. «Հանդիպում իսկապես կայանալու է, պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն հանդիպման վայրի, ժամկետների մասին դեռևս որևէ հստակ տեղեկություն չեմ կարող հաղորդել»: