|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Փետրվարի 11-ին Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում հրազենային վնասվածքից մահացել է քաղաքի հայ համայնքի մշակութային խորհրդի անդամ՝ 36-ամյա Գրիգոր Գրիգորյանը։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10-ին՝ տեղական ժամանակով 19։15 (Երեւանի ժամանակով 22։15) սահմաններում։ Այս մասին, ինչպես հայտնում է NEWS.am-ը, գրում է գերմանական Die Welt պարբերականը։
Ոստիկանության տվյալներով՝ քաղաքի կահույքի խանութներից մեկի մոտ 3 տղամարդ վեճի են բռնվել, որոնցից մեկը դիմել է զենքի օգնությանը եւ կրակել 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի վրա։ Վերջինս հոսպիտալացումից ժամեր անց ստացած մարմնական վնասվածքներից քաղաքային հիվանդանոցում մահացել է։
Ինչպես գրում է Neue Westfälische թերթը, վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրները, միջադեպի մասնակիցները ծագումով նախկին Հարավսլավիայից են։ Չարագործները՝ 39-ամյա մի սերբ եւ 36-ամյա կոսովցի, դեպքի վայրից դիմել են փախուստի։
Սպանության դրդապատճառները անհայտ են։ Տարվում է հետաքննություն։