կարևոր
5485 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-12 17:19
Քաղաքական

Չեմ զարմանա, եթե վաղը Փաշինյանը Արցախի նախագահին կոչի «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ». Արթուր Խաչատրյան

44-օրյա աղետալի պատերազմում կրած պարտությունից հետո, իր պատմական հայրենիքում ինքնորոշված արցախահայությունը կանգնեց ցեղասպանության, իսկ հայ ազգը կանգնեց իր պատմական հայրենիքի մի մասի կորստի վտանգի առաջ։  Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Թվում էր՝ ՀՀ-ն պետք է ամեն քայլ ձեռնարկեր ավելի սրտացնելու հայկական երկու հանրապետությունների միջև կապերը, օգներ վիրավոր Արցախին դարմանել իր վերքերը և դիմագրավել լկտիացած Ադրբեջանի նոր սպառնալիքներին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդհամենը կրակի դադարեցման մասին հայտարարություն էր, որ հայկական կողմերին ծանր, իրենց բնույթավ կապիտուլիացյոն պայմաններ էր պարտադրում, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությունը չէր անդրադառնում Արցախի կարգավիճակին, ոչ էլ նրա աշխարհագրական կոնտուրին»,-ասաց պատգամավորը։

Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ քաղաքական մեծամասնության ջանքերով ԱԺ-ն հրաժարվեց վերահաստատել Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունը, Ադրբեջանը հասկացավ, որ Հայաստանի իշխանություններն Արցախը մենակ են թողել ու բորենիների ոհմակի նման հարձակվեց մեր վիրավոր հայրենակիցների վրա՝ շրջափակելով Արցախը, ասաց Խաչատրյանը, նշելով, որ Հայաստանը 2023 թ․ հայտարարեց, որ ճանաչում է Հայաստանի 86,600 քառ․ կմ․տարածքային ամբողջականույթյունը։

«Փոխանակ ընդունելու սեփական ձախողումները, գիտակցելու, որ սխալ ճանապարհով են շարժվում, Հայաստանի իշխանությունները փորձում են ժամանակի և տարածության մեջ մեղավորներ գտնել, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանի բազմադարյան պատմության մեջ միայն հայ բոլշեվիկներն ու ՔՊ-ն է կասկածի տակ դնում Արցախի հայկականությունը»,-շեշտեց Արթուր Խաչատրյանը