կարևոր
5314 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-07 10:05
Իրավական

Կարճ՝ ՀՅԴ Արտաշատ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի քրեական գործի քննության վերաբերյալ․ Արսեն Բաբայան

Կարճ՝ ՀՅԴ Արտաշատ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի քրեական գործի քննության վերաբերյալ․ Արսեն Բաբայան

Կարճ՝ ՀՅԴ Արտաշատ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի քրեական գործի քննության վերաբերյալ։ Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։

ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են ԴԱ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ գործող քրեական օրենքով:

Նույն կանոնն է սահմանել նաև ՀՀ քրեական գործող օրենսգիրքը, որի 8-րդ հոդվածն էլ սահմանում է՝ արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են ԴԱ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ գործող քրեական օրենքով:

Մասիսի քննչականից ստանալով քրեական վարույթի նյութերը պարզեցի (մինչ այդ էլ գիտեի), որ Արտավազդ Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 2022 թվականի հունիսին կատարած արարքի համար: Այսինքն՝ նրան վերագրվող արարքը պետք է փնտրել այդ ժամանակ գործող քրեական օրենսգրքում: Դե օրենքն է այդպես պահանջում: Այլ բան պարզապես չի կարող ողջամիտ իրավաբանի մտքով անցնել: Եվ այսպես, ըստ այդ նույն որոշման պաշտպանյալս մեղադրվում է 236-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

Բացում ենք արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը ու կարդում «Ապօրինի կերպով զենք պատրաստելը»: Հիմա կարդում եմ նյութերը և ի՞նչ է պարզվում: Որևէ տվյալ չկա այն մասին, որ պաշտպանյալս որևէ կերպով զենք է պատրաստել:

Փոխարենը՝ ինչ-որ անհեթեթ տվյալներ են հավաքին մասնակցելու նպատակով չհայտնաբերված անձանց նյութապես շահագրգռելու մասին:

Ահա այսպես է աշխատում ՀՀ քննչական կոմիտեն:

Այս պայմաններում աշխատելու համար փաստաբաններիս շատ մածուն պիտի տրվի: