կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-13 15:41
Քաղաքական

Այդ մարդը մեծատառ «Ձ»-ն ու փոքրատառ «ճ»-ն չի կարողանում տարբերել. Ֆարմանյանը՝ Ծառուկյանի մասին

Այդ մարդը մեծատառ «Ձ»-ն ու փոքրատառ «ճ»-ն չի կարողանում տարբերել. Ֆարմանյանը՝ Ծառուկյանի մասին

Քաղաքական պայքարի որակների առումով` մենք, իսկապես, գահավիժման ճանապարհին ենք, որովհետև հասկանալի չէ` քո ընդդիմախոսն ինչ քաղաքական տեսակետ ունի այս կամ այն հարցի վերաբերյալ, օրինաչափ հարցեր են առաջանում: Այս մասին երեկ ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

 

«Մեր ընտրողների հետ շփումներում չենք կարող ազնիվ գնահատականներ տալ: Մարդ կա` հարցնում է Հայաստանի` որպես պետությունը, և Արցախը միասին, խնդիրների ինչ տասը առաջնահերթություններ կան: Հլը մի հատ ասենք` թող Ծառուկյան Գագոն կանգնի ու էդ տասը առաջնահերթությունների մասին խոսի, նա այդ մասին մոտավոր պատկերացում չունի: Եվ այստեղ աբսալյուտ շատ վատ է, որ այդ մարդը` չգիտեմ ում թույլտվությամբ, ինչ գործոնների հաշվին երկրում սկսել է ընկալվել որպես քաղաքական գործիչ, որովհետև այս երկիրը քաղաքական գործիչների պատկառելի սերունդ է տվել Արցախի ազատամարտի արդյունքում: Էս կիսափնթի վիճակով ինչ-որ անհասկանալի մտքեր ասել, շարադրել... Այս ամեն ինչը պետք է շատ վաղ ասվեր, հիմա էլ ուշ չէ, իհարկե:

 

Միջազգային վարկի մասին, պարո'ն նախագահ, խոսեցիք, ԵԽԽՎ-ում շատ բարդ է պատկերացրել, բայց մինչև այդ դժվար է պատկերացնել նաև դպրոցական 5-րդ դասարանում աշակերտի կարգավիճակով` մինչև ԵԽԽՎ: Այդ մարդը մեծատառ «Ձ»-ն ու փոքրատառ «ճ»-ն չի կարողանում տարբերել, բայց բոլորս, կարծես, մինչև հիմա աչք ենք փակել, բանի տեղ չենք դնում` հազար հանգամանքներից ելնելով:

 

Մեկ տարի առաջ Եվրախորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման էին, հեռուստատեսությամբ լուսաբանեցին ու ցույց տվեցին: Եվրախորհրդարանն ունի 15 փոխնախագահ, պարոն Աբրահամյանը ներկա է և շատ լավ գիտի այդ մասին, մի փոխնախագահ ճարել բերել ու տասը հոգով լցվել գլխին, նախկին արտգործնախարարն էլ չամաչի ու ինքն էլ ներկա լինի, սա մեր պետության պատիվն է: Պատիվը մենակ էն իրենց իմացածը չի, պետություններն էլ արժանապատվություններ ունեն»,- բառացիորեն սա է ասել նա: