Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Նախագահը շատ հստակ ասել է, որ այն, ինչ ասվել է, ասվել է շատ հստակ գիտակցությամբ, որ խոսքը հավակնությունների մասին է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հարցազրույցին, որում նա չի բացառել, որ կընդունի վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը:
«Նա նաև վերահաստատել է, որ ինչ վերաբերում է հավակնություններին, ապա հիմա էլ նման հավանականություն չկա, բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ, որ խոսում է այն մասին, որ խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանական մեծամասնությանն է պատկանում վարչապետի թեկնածուին ներկայացնելու իրավունքը»,- ասաց նա:
Դիտարկմանը` կարելի է ասել, որ քննարկումներն արդեն կայացել են, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, քննարկումները դեռ շարունակվում են, ինչպես նախագահն ասաց»:
Նրա խոսքով` շատ պատգամավորներ իրենց անձնական կարծիքը կարող են ունենալ, ինքն էլ շատերի նման համարում է, որ այս իրավիճակում ճիշտ է ու նպատակահարմար առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Դիտարկմանը` կարելի է ենթադրել, որ նախագահն ինքը որոշել է, որ առաջադրվելու է, Ֆարմանյանն արձագանքեց. «Կարելի է ենթադրել այն, ինչ ասել է նախագահ Սարգսյանը. այդ քննարկումները դեռ շարունակվում են, մեզանից յուրաքանչյուրը կունենա հնարավորություն արտահայտելու իր կարծիքը ու ընդհանուր կայացնելու որոշումը: Ցանկանում եմ, որ նման որոշումները կայացնելիս չկտրվենք իրականությունից: Կա քաղաքական իշխանություն, որը պետք է առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ ինքս տեսնում եմ նախագահ Սարգսյանին այդ պաշտոնում»:
Դիտարկմանը, թե նախագահն ասաց, որ քննարկումներ եղել են, սակայն ՀՀԿ-ն միշտ ասում է, թե չեն եղել քննարկումներ, պատգամավորը պատասխանեց. «Նախագահն ասել է այն, որ կուսակցության մարմինը, որ պատասխանատու է որոշման կայացման համար, չի քննարկել: Խոսքն այն քննարկումների մասին է, որ մեզանից յուրաքանչյուրն ունեցել է»:
Ինչ վերաբերում է ՔՊ-ի պայքարին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, ՀՀԿ-ականն ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ էլ ունի պայքարելու` իր սահմանադրական իրավունքը: «Այստեղ գնահատելու կամ վիճարկելու որևէ խնդիր չկա, գլխավորն այստեղ այն է, որ քաղաքական գործընթացները պետք է լինեն Սահմանադրության շրջանակներում, և ձևավորված կայունությունը շարունակվի ու չտանի ուռճացման»,- ասաց Ֆարմանյանը: