Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով yerkir.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է հատուկ ՀՀԿ-ին «դաստիարակչական ապտակ»-ը, որովհետև Լևոն Զուրաբյանին ապտակելու փաստը ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը ներկայացրել էր որպես «դաստիարակչական ապտակ», պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, միջազգային պրակտիկայում, խորհրդարանական պատմությունների մեջ նման իրավիճակներ լինում են: Ինձ համար անընդունելի է նման վիճաբանություններով հարցեր կարգավորելը: Մի ժամանակ նման վիճաբանությունները, կարծես, նիստերի դահլիճում էին տեղի ունենում, հիմա` արդեն միջանցքում: Սամվել Ֆարմանյանը միշտ, տարիների ընթացքում եղել է կոռեկտության մեջ` որպես չափված պատգամավոր, բայց յուրաքանչյուր պատգամավորի մոտ կա ինքնասիրության խնդիր, և պետք չէ անձնական վիրավորանքներ հասցնել: Այդտեղ եղել է պարզապես վիճաբանություն»:
Նա խորհուրդ տվեց երկու պատգամավորներին` մնալ քաղաքական դաշտում, այլ ոչ թե տղայական: Պարզվում է` Ֆարմանյանն արդեն բացատրություններ է տվել ՀՀԿ խմբակցությունում, պատմել տեղի ունեցածը, և Վահրամ Բաղդասարյանի խոսքով` խոսակցությունը եղել է Ռուբեն Հակոբյանի և Սամվել Ֆարմանյանի միջև, որին անտեղի միջամտել է Լևոն Զուրաբյանը` վիրավորական արտահայտություններով:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է այդ միջադեպի համար ՀՀԿ խմբակցությունը դիմել ոստիկանություն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բայց լավ միտք եք ասում, կարելի է մտածել»: