կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 17:46
Հասարակություն

Ստեղծագործական մրցույթ` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Ստեղծագործական  մրցույթ`  Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Էրեբունու ՀՅԴ «Դրո»  կոմիտեությունը հայտարարում է մրցույթ «Հիշում ենք, պահանջում ենք» թեմայով` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների` 15-21 տարեկան աշակերտների  և ուսանողների շրջանում:

 

Մրցույթի մասնակիցները պետք է  փնտրեն, գտնեն վերոհիշյալ տարածքներում բնակվող` Ցեղասպանությունը վերապրած ընտանիքների շառավիղներ և նրանց  հետ զրույցների, պատմությունների հիման վրա գրեն էսսե, ակնարկ, հարցազրույց կամ պատմվածք: Նախապատվությունը կտրվի մրցույթի այն մասնակիցներին, ովքեր իրենց աշխատանքների հետ կներկայացնեն նաև ֆոտո- կամ վիդեոռեպորտաժներ: Լավագույն աշխատանքները կտպագրվեն, և հեղինակները կպարգևատրվեն:

 

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած անձանց հետ կանցկացվեն կոնսուլտացիոն հանդիպումներ, ինչպես նաև աշխատանքի ողջ ընթացքում կցուցաբերվի աջակցություն՝ խորհրդատվության կարգով:

 

Հայտերն ընդունվում են  ս/թ փետրվարի 18-ից մինչև ապրիլի 11-ը:  Մրցույթային հանձնաժողովը արդյունքները կամփոփի  փետրվարի 20-ին:


Ցանկացողները կարող են դիմել  Էրեբունու ՀՅԴ «ԴՐՈ»  կոմիտեության ակումբ ամեն օր` ժամը 14:00-18:00:  Հասցե՝  Սասունցի Դավիթ 44  (Սասունցի Դավիթ-Մուրացան փող . խաչմերուկ ): Հեռախոս. 091 425 -240,   091 215-783 , 055 124-040

 

ՀՅԴ «ԴՐՈ» ԿՈՄԻՏԵ