|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, խոսելով պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծված իրավիճակի մասին, իր անձնական մտահոգությունը հայտնեց, որ այդ բուհը կարճ ժամանակահատվածում հայտնվել է երրորդ կամ չորրորդ սկանդալային պատմության մեջ:
«Կարծում եմ` ղեկավարության պարտականությունն է ապահովել բուհի բարի համբավը և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, ինչպես նաև նորմալ ուսումնական պրոցեսի իրականացումը»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ԿԳ նախարարությունը ստացել է մի շարք բողոքներ, որոնց հետքերով իրականացվում են ուսումնասիրություններ: Աշոտյանն ընդգծեց, որ ԿԳ նախարարությունն առաջնորդվելու է բացառապես ՀՀ օրենսդրությամբ` հույս ունենալով, որ բուհում ստեղծված խնդիրները մոտ ապագայում կստանան իրենց վերջնական լուծումները:
«Ոչ մի բուհի ռեկտոր դասախոս կամ պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից, ինչպես և ոչ մի ուսանող չի կարող իրեն վեր դասել օրենքներից: Ձեզ էլ, մեզ էլ, բոլորիս էլ հուզում է բուհի իմիջը: Այն, ինչ տեղի է ունենում բուհում, մտահոգիչ է` կառավարման որակի ու արդյունավետության տեսակետից, բարոյահոգեբանական մթնոլորտի տեսակետից»,- ասաց նախարարը` հավելելով, որ բուհում անցկացվելու են հանրային մոնիտորինգի գործողություններ: