|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր ՀՀԿ հերթական նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին լրագրողները հարցրեցին Ճվճվ Արոյի որդիների քրեական վարքագծի մասին և դրա նկատմամբ իրավապահների ու արդարադատություն իրականացնողների ընտրողական վերաբերմունքի մասին: Շարմազանովի խոսքով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին:
«Մեր կարծիքը չի փոխվել: Հայաստանում որևէ քաղաքացի անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, օրենքից վեր լինել չի կարող: Բոլորը հավասար են օրենքի առաջ: Բայց կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ կարծիքով` ոչ: Թերություններ կա այնտեղ, որտեղ արվում է աշխատանք: Ես էլ կարող եմ մատնանշել բազմաթիվ առավելություններ նույն ուժային ոլորտների վերաբերյալ»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ չի ցանկանում գնահատական տալ պրոֆեսիոնալ իրավապահ մարմինների գործունեությանը: