կարևոր
6184 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-25 22:29
Հասարակություն

Ադրբեջանը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որը վեր կլինի Հայաստանի ցանկացած Սահմանադրությունից, անկախության հռչակագրից կամ օրենքից. Մանուկյան

Թուրքիայի թշնամական նկրտումները Հայաստանի նկատմամբ շատ ավելի խորքային են։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում էր Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերություններով։ Պատահական չէ, որ անցյալ տարի Հայաստան-Ադրբեջան բանակցություններում, կարծես, ադրբեջանական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չկար։ Սակայն ադրբեջանցիները հետ քաշվեցին, առաջ եկան թուրքերը՝ ամեն օր կրկնելով «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով Սահմանադրության հնարավոր փոփոխմանը՝ բանախոսը նշեց, որ իրականում, սահամանադրական փոփոխություններ են, այսինքն այդ դրույթները հնարավոր է սահմանադրական փոփոխություններով իրականացնել։ «Նոր սահմանադրության «շան գլուխը» թաքնված է նախաբանում։ Սահմանադրության նախաբանից Ն․ Փաշինյանը ցանկանում է հանել անկախության հռչակագրի վրա հղումը, որովհետև դա նախապայման է Թուրքիայի կողմից՝ Ցեղասպանության ճանաչման միջազգային պահանջից հրաժարում, և ադրբեջանական պայմաններ։ Անզեն աչքով հասկանալի է՝ Ադրբեջանը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որը վեր կլինի Հայաստանի ցանկացած Սահմանադրությունից, անկախության հռչակագրից կամ օրենքից։

«Ա․ Միրզոյանը ասել է, որ Ն․ փաշինյանը փորձում էր խաբելով, կլորացնելով սահմանադրություն փոխել, բայց ահազանգերից հետո իշխանական տարբեր շրջանակներ ստիպված եղան ընդունել, որ նոր Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ադրբեջանից։ Դա հայկական պահանջ չէ, դա հայկական պետականության պահանջ չէ։ Այդ պահանջի, նույնիսկ հրապարակային հարնաքվեի դնելը, նշանակում է հայկական պետականության փլուզում»,- ասել է Գ․ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։