կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 14:38
Քաղաքական

Տարվա վերջին հիշեցնելու եմ. Հովիկ Աբրահամյանը` էկոնոմիկայի նախարարին

Տարվա վերջին հիշեցնելու եմ. Հովիկ Աբրահամյանը` էկոնոմիկայի նախարարին

Այսօր կառավարությունը հաստատեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ»  2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը:


Զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ, նկատի ունենալով նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումները, երբ  բազմաթիվ հյուրեր են այցելելու Հայաստան, զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսությունները առավել ուշադիր պետք է լինեն, որպեսզի աշխատեն առավել կանոնակարգված:


Նախարարը նշեց, որ Հայաստանում զբոսաշրջությունը ներառում է նաև նոր ուղղություններ, որոնք մինչ այդ չկային, օրինակ` դելտապլանով թռիչքները: Նախարարի խոսքով` 2014թ. վիճակագրական  տվյալների համաձայն,  զբոսաշրջիկների  թիվը գերազանցել է 1 միլիոն 300 հազարը:


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Ծրագրով նախատեսված է 185 միլիոն դրամ ներդրում, որի արդյունքում կլինի  10 տոկոս զբոսաշրջության աճ: Հիմա եթե ներդնենք 1 միլիարդ 850 միլիոն, ապա կունենանք 100 տոկոս ա՞ճ»:


Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ Հայաստանը չի  կարող առավել կամ անհամաչափ  մեծ մասնակցություն ունենալ, իսկ ներդրվող գումարը  ուղղակի նպաստող գործոն է զբոսաշրջության համար:


«Ունեք, չէ՞, հիմնավորում այս 10 տոկոս աճի համար»,- հարցրեց վարչապետը: Նախարարը հաստատեց, որ կա հիմնավորում: «Տարվա վերջին հիշեցնելու եմ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: