կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 19:35
Հասարակություն

Այս թմբուկը բերել եմ՝ մարդկանց հիշեցնելու իրենց բնատուր մասնագիտությունը․ Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանն ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի դատարանի բակ էր եկել թմբուկով։

Լրագրողների հետ ճեպազրույցում  փաստաբանը նշեց․

«Մարդիկ իրենց բնական մասնագիտացումը, իրենց հոգու ճիչը թողած, զբաղված են ՀՀ-ում իբր արդարադատություն իրականացնելով, իբր քրգործերով հսկողություն իրականացնելով, այս թմբուկը բերել եմ այստեղ մարդկանց հիշեցնելու համար իրենց բնատուր մասնագիտությունը։ Հանգիստ թողնեն իրավական համակարգը վերջապես ու գնան զբաղվեն նրանով ինչ իրենց համար հոգեհարազատ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։