|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անսպասելի խիստ գտնվեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հանդեպ:
Երբ Մարտին Սարգսյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի զարգացման` 2016 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, վարչապետը հետաքրքրվեց, թե կադաստրի պետական կոմիտեն նախորդ տարի բյուջեն որքանո՞վ է թերակատարել: «Մոտ 12 տոկոսով»,- ասաց Մարտին Սարգսյանը:
«Հիմա դուք 4 մլրդ 304 մլն դրամ որ պլանավորել եք, բա որ չհավաքագրեք էդ գումարները, ի՞նչ ենք անելու: Կառավարությունից ակնկալիք չունենաք»,- ասաց վարչապետը:
Մարտին Սարգսյանը նշեց, որ եթե չկարողանան հավաքագրել, առաջնային խնդիրները կլուծեն, հետո նոր կանցնեն առաջ: Երբ գումարները հավաքագրվեն, նոր բոլոր ծրագրերը կիրականացնեն:
«Հետո մի\' մոռացեք, որ անցած տարվա փողերը վերցրել եք` հետ վերադարձնելու պայմանով: Հիշեցնեմ ձեզ էլի, ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ ձեզ ևս մեկ անգամ»,- ասաց վարչապետը: