կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 17:52
Քաղաքական

Խոզնավարում զինված ադրբեջանցիներն են. այսուհետ հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները. Գեղամ Նազարյան

Խոզնավարում զինված ադրբեջանցիներն են. այսուհետ հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները. Գեղամ Նազարյան

Խոզնավարցի մի տղամարդ լրագրողներին ասում է, թե երեկ ադրբեջանցիները երեսուն-քառասուն հոգով, այն էլ՝ լավ զինված մտել են գյուղ։ Բա ի՞նչ էիք ուզում, դուք եք քվեարկել այդ կյանքի համար։ Խոզնավարում նիկոլը ստացել է 107 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 7։ Այս մասին գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը:

«Այսուհետ ամեն մի նման միջադեպից հետո հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները։ Ի դեպ, երբ նիկոլն ասում էր՝ ապագա կա, չէր խաբում, պարզապես չէր ասում, թե այդ ապագայում ինչ կա։ Իսկ կա հենց այս՝ հայ տղամարդը ոգեւորված է, որ մեկ ժամվա ընթացքում գյուղից հանել են կանանց ու երեխաներին։ Մյուս անգամ ժամ պահեք եւ նոր ռեկորդ սահմանեք։ Կրկնեմ՝ դուք եք ընտրել այդ ապագան»,- գրել է նա։