|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոկտեմբերի 24-28-ը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կանցկացվի «Հիշողության կերպարանքները, ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարը` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին:
Սեմինարն անցկացվում է միաժամանակ երեք բաժանմունքներում` վերականգնողներ, ֆոնդապահներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ:
Սեմինարի ղեկավար Արա Խզմալյանը նշեց, որ նման նախաձեռնություն առաջին անգամ է իրականացվում մեր իրականության մեջ: «Երբեք այսքան մեծ չի եղել ուշադրությունը ձեռագիր եւ տպագիր ժառանգության նկատմամբ, որոնք ենթակա են կորստյան, մաշվածության: Սա լավ հնարավորություն է` խոսելու ենթադրվող լուծումների մասին»,- ասաց նա:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն էլ իր հերթին նշեց, որ սա եզակի հնարավորություն է` Հայաստան ժամանած մոտ 50 հյուրերին ցույց տալու մեր պատմամշակութային կոթողները: