Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է սուսերամարտի երիտասարդների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Վանաձորի, Գյումրու և Բյուրեղավանի սուսերամարտիկները:
Մրցումների առաջին օրը մրցել են խոցասուսերակիր տղաները և աղջիկները:
Խոցասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթել է Էդուարդ Հովիկյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է Արթուր Քոչարյանը, իսկ 3-րդ տեղը կիսել են Ավետիս Ծերունյանը և Արսեն Արազյանը: Բոլոր մարզիկները «Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի սաներն են, անձնական մարզիչն է Անդրանիկ Արազյանը:
Խոցասուսերակիր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Լիլիթ Էվոյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան), 2-րդ տեղը զբաղեցրել է Էմմա Պողոսովան («Քեթրին» ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան), իսկ 3-րդ տեղը կիսել են Սվետլանա Նազարյանը («Քեթրին» ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) և Յանա Եղոյանցը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սուսաննա Ղազարյան):
Աղբյուր՝ msy.am