Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթացած` կանանց ծանրամարտի Հայաստանի առաջնությանը 7 քաշային կարգերում հանդես եկան 27 ծանրորդուհիներ: Ծավալվեց բավական հետաքրքիր ու դիտարժան մրցապայքար: Ըստ քաշային կարգի` 2015 թ. կանանց ծանրամարտի Հայաստանի չեմպիոնուհիներ դարձան`
48 կգ` Էլեն Գրիգորյան, երկամարտի 110կգ,
53 կգ` Աննա Գովելյան՝ 146 կգ,
58 կգ` Շուշան Հակոբյա՝՝ 140 կգ,
63 կգ` Իզաբելա Յայլյան՝ 192 կգ,
69 կգ` Սոնա Պողոսյան՝ 196 կգ,
75 կգ` Արևիկ Պապիկյան՝ 171 կգ:
Գերծանր քաշային կարգում (+ 75կգ ) կրկին մրցակցությունից դուրս էր մեր ամենատիղոսակիր ու փորձառու ծանրորդուհիներից մեկը՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ով երկամարտում արձանագրեց 235 կգ արդյունք: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի գնահատականով` ծանորդուհիների ելույթները մրցաշրջանի սկզբի համար հիմնականում գոհացուցիչ էին:
Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, առաջնության արդյունքներով կազմավորվեց կանանց Հայասատանի հավաքականը, որից էլ կընտրվի 3-4 ծարորդուհի, ովքեր ապրիլի 10-18-ը Թբիլիսում հանդես կգան կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Հիմնական խնդիրը նրանց լավագույն մարզավիճակի հասնցնելն է, որպեսզի տարվա գլխավոր ստուգատեսին՝ նոյեմբերի 20-29-ը Հյուսթոնում (ԱՄՆ) կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում կարողանան արժանիորեն պայքարել օլիմպիական ուղեգրերի համար:
Այսօր տեղի կունենա տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը, որտեղ 8 քաշային կարգերում ուժեղագույններին ի հայտ բերելու համար 80 ծանրորդ է հայտավորվել: Մրցումների առաջին օրը հանդես կգան 56 կգ և 62 կգ քաշային կարգերի ծանրորդները: